Օր չորրորդ. 2001թ. ապրիլի 7 - Mediamax.am

6120 դիտում

Օր չորրորդ. 2001թ. ապրիլի 7

Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց Քի Ուէսթում, որ "չնայած որոշ բարդությունների, ընդհանուր առմամբ կարգավորման գործընթացն առաջ է շարժվում":

Քի Ուէսթ
Քի Ուէսթ

Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց Քի Ուէսթում, որ "չնայած որոշ բարդությունների, ընդհանուր առմամբ կարգավորման գործընթացն առաջ է շարժվում":

Ինչպես հաղորդում էր AFP-ն, Օսկանյանը հայտարարեց, որ եթե իրավիճակը նման կերպ է գնահատում նաեւ ադրբեջանական կողմը, ապա “մենք նշելու բան կունենանք` մինչեւ Քի Ուէսթից հեռանալը”: “Եթե մենք համաձայնության գանք սկզբունքների շուրջ, վերջնական արդյունքում, մենք կարող ենք արտացոլել դա թղթի վրա”, - ասաց նախարարը:

 

“Ազատություն” ռադիոկայանին տված հարցազրույցում Օսկանյանը “հաջող” անվանեց միջնորդների բանակցությունները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Նա նաեւ նշեց, որ հայկական կողմը տեղեկացված չէ Հեյդար Ալիեւի հետ միջնորդների բանակցությունների արդյունքների մասին: Նախարարը նաեւ հայտարարեց. «Այսօր մենք համանախագահների հետ շատ լրջորեն աշխատել ենք քարտեզների վրա”:

 

Ռոբերտ Քոչարյանը Քի Ուէսթում երեք մեծ ձուկ բռնեց, որոնցից մեկի քաշը մոտ 20կգ էր, Ֆլորիդայում հրապարակվող Daily Sitizen թերթին հաղորդեց Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վաչե Գարիելյանը: Նա նաեւ նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը ջրային դահուկ է քշել:

 

Մինսկի խմբի համանախագահների Քի Ուէսթում ընդունված համատեղ կոմյունիկեում ասվում էր, որ նրանք “նոր համապարփակ առաջարկ” են պատրաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ:

 

«Չորս օր տեւած ինտենսիվ քննարկումների ընթացքում նախագահները բարի կամք եւ հակամարտությունը փոխզիջումների հիման վրա հստակ հավատարմություն ցուցաբերեցին”, - ասվում էր կոմյունիկեում:

Մեր ընտրանին