Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի գյուղերը - Mediamax.am

4629 դիտում

Ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի գյուղերը


Լուսանկարը` www.mil.am


Երեւան: Մեդիամաքս: Երեկ երեկոյան ադրբեջանական կողմը կրկին գնդակոծել է Տավուշի մարզի Այգեպար եւ Ներքին Կարմրաղբյուր գյուղերը:

Ինչպես Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել է Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը, նախօրեին հակառակորդը գնդակոծել է գյուղը ժամը 22-ից մինչեւ 23-ը ընկած ժամանակահատվածում:

 

«Բարեբախտաբար, բնակչության շրջանում տուժածներ չկան: Վնասվել են շենքերի տանիքները, բնակելի տները»,- հաղորդել է Անդրանիկ Այդինյանը:

 

Նրա փոխանցմամբ, այժմ իրավիճակը խաղաղ է:

 

Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը Մեդիամաքս-ին պատմել է, որ գյուղը երեկ գնդակոծման է ենթարկվել ժամը 21:30-ից մինչեւ 22-ը:

 

Ներքին Կարմրաղբյուրում եւս զոհեր կամ վիրավորներ չկան: Վնասվել են միայն տների տանիքները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին