Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ - Mediamax.am

5233 դիտում

Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ


Լուսանկարը` Volodya Grigoryan


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի «մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը պետք է լուծարվեն Արցախի բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, իսկ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ»։

«ԼՂ բնակչությունը հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի կողմից ներկայացված վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասին անկախ եւ անհատական որոշում կայացնելու նպատակով»,- ասված է հրամանագրի երկրորդ կետում:

 

Մեդիամաքսը նշում է, որ Արցախի Տեղեկատվական շտաբը նախեւառաջ հրապարակել է հրամանագրի ռուսերեն տարբերակը, ինչից կարելի է եզրակացնել, որ փաստաթուղթը պատրաստել է ռուսաստանյան կողմը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին