Արցախում Ալիեւի պահանջներն ապօրինի են որակել - Mediamax.am

2458 դիտում

Արցախում Ալիեւի պահանջներն ապօրինի են որակել


Լուսանկարը`


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն այսօր ասել է, որ Ադրբեջանի նախագահը քաջ գիտակցում է, որ «Արցախի սուբյեկտայնության գլխավոր աղբյուրը երկրի նախագահն ու Ազգային ժողով պետական ինստիտուտներն են»:

Այս մասին նա ասել է «Արցախպրես» գործակալության հետ զրույցում՝ մեկնաբանելով մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե պետք է Արցախում լուծարել պետական համակարգը:

 

«Ադրբեջանի նախագահն ավելացրել է Արցախի ժողովրդի ընտրված իշխանությունների վերաբերյալ ապօրինի պահանջները: Նման պահանջներով նա ճանաչում է այդ ինստիտուտների լեգիտիմությունն ու կարեւորությունը:

 

Նախագահն ու Ազգային ժողովը կրում են Արցախի ժողովրդի առաջնային մանդատը՝ ընտրված ժողովրդավարական սկզբունքներով եւ Արցախի Սահմանադրության հիման վրա:  

 

Հարավային Կովկասում տեւական խաղաղություն ապահովելուն միտված միջազգային ակտիվ ջանքերին զուգահեռ՝ Արցախի ժողովրդին ու պետականությանն ուղղված Ադրբեջանի նախագահի հերթական սպառնալիքները նպատակ ունեն հարվածի տակ դնելու այդ ջանքերի արդյունավետության հեռանկարը»,- ասել է Լուսինե Ավանեսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին