Արցախի նախագահը հանդիպել է ՌԴ խաղաղապահների նորանշանակ հրամանատարին - Mediamax.am

1952 դիտում

Արցախի նախագահը հանդիպել է ՌԴ խաղաղապահների նորանշանակ հրամանատարին


Լուսանկարը` Արցախի նախագահի մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպմանն ընդգծել է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դերը Արցախի ժողովրդի անվտանգության եւ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում:

«Արայիկ Հարությունյանը փոխանցել է Արցախի իշխանությունների ակնկալիքը ՌԴ խաղաղապահ զորակազմից, որ սեղմ ժամկետում կապահովվի Արցախ-Հայաստան երկկողմանի հաղորդակցության բոլոր խոչընդոտների վերացումն ու անվտանգությունը՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին համապատասխան:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են խաղաղապահ զորակազմի գործունեությանը, Արցախի ապաշրջափակմանը, Լաչինի միջանցքի ռեժիմի պահպանմանը, կենսական ենթակառուցվածքների բնականոն գործունեության երաշխավորմանը վերաբերող եւ այլ հարցեր»,- ասված է Արցախի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին