Երեւանը դեմ է Լաչինի միջանցքում հենակետեր տեղադրելուն - Mediamax.am

2576 դիտում

Երեւանը դեմ է Լաչինի միջանցքում հենակետեր տեղադրելուն


Լուսանկարը` ՀՀ ԱԺ մամուլի ծառայություն


Երեւան։ Մեդիամաքս։ Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ասել է, որ Հայաստանը բացասաբար է վերաբերվում Լաչինի միջանցքում հենակետեր տեղադրելուն։

«Չմոռանանք, որ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ»,- ասել է ԱԺ նախագահը։

 

Նրա խոսքով՝ Հայաստանը որեւէ պարագայում Արցախին մենակ չի թողել եւ չի թողնելու։

 

Մեկնաբանելով լուրն այն մասին, որ այսօր եւս ադրբեջանցի «բնապահպաններ են» եղել Իվանյան համայնքում եւ բանակցություններ են վարել խաղաղապահների հետ, Ալեն Սիմոնյանն ասել է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Արցախի ներկայացուցիչները եւս ներկա են եղել: Այդուհանդերձ, ԱԺ նախագահը Ադրբեջանի նման քայլերը գնահատել է իբրեւ «սադրանք»։

 

Ալեն Սիմոնյանը նաեւ ասել է, որ մինչեւ տարեվերջ հնարավոր է կայանա Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին