Ռուբեն Վարդանյանը պատմել է «իրար կողքի, բայց ոչ միասին» բանաձեւի մասին - Mediamax.am

4298 դիտում

Ռուբեն Վարդանյանը պատմել է «իրար կողքի, բայց ոչ միասին» բանաձեւի մասին


Լուսանկարը` rbk.ru


Արցախի պետնախարար դառնալու առաջարկն ընդունած Ռուբեն Վարդանյանն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի համար միակ «աշխատող» բանաձեւն է «կողք կողքի, բայց ոչ միասին»։

«Ինձ թվում է, որ միակ հնարավոր բանաձևը, որն իսկապես կարող է կենսունակ եւ աշխատող լինել, կարելի է ձեւակերպել այսպես․ «մենք ապրում ենք կողք կողքի, բայց ոչ միասին»: Սա մի մոդել է, որը թույլ կտա մի կողմից գոյակցել՝ շփվելով հարևանների հետ, բայց միևնույն ժամանակ միասին չապրել նույն կանոններով, նույն օրենքներով»,- ասել է Վարդանյանը RBC-ին տված հարցազրույցում։

 

Նրա խոսքով, սա կարեւոր է ներկա իրավիճակում, երբ «կան շատ ուժեղ հայատյաց տրամադրություններ, երբ հազարամյակների ընթացքում իր հողի վրա ապրող էթնոսի ոչնչացման վտանգ կա»։

 

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ցանկացած որոշում հեշտ չի լինելու բոլոր կողմերի համար, սակայն իր նշած բանաձեւը թույլ կտա «գոյակցել՝ չտեղափոխվելով մեկ միասնական տարածության հարթություն»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին