Արցախում Ադրբեջանը խախտել է հրադադարը, կա 7 վիրավոր - Mediamax.am

2846 դիտում

Արցախում Ադրբեջանը խախտել է հրադադարը, կա 7 վիրավոր


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի Պաշտպանության բանակը հայտնել է, որ այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր եւ ԱԹՍ-ներ, ինչի հետեւանքով վիրավորում է ստացել հայ 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, 1 վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:

«Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին