Պուտին. «Հակամարտությունը դադարեցվել է Ռուսաստանի վճռական ներդրման շնորհիվ» - Mediamax.am

1944 դիտում

Պուտին. «Հակամարտությունը դադարեցվել է Ռուսաստանի վճռական ներդրման շնորհիվ»


Լուսանկարը` kremlin.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ «Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցվել է Ռուսաստանի վճռական ներդրման շնորհիվ»:

«Ռուսաստանցի խաղաղապահները հուսալիորեն երաշխավորում են տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը, շատ բան են անում հումանիտար իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման եւ սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման համար», - ասել է Պուտինը միջազգային անվտանգության միջազգային մոսկովյան IX համաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում:

 

Պուտինը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը համարել է «գլոբալ անվտանգության ապահովման կարեւոր կողմ» եւ հիշեցրել է, որ «մեր ռազմական օգնության շնորհիվ հնարավոր դարձավ ազատել Սիրիայի տարածքի մեծ մասը միջազգային ահաբեկիչներից եւ կանխել սիրիական պետության փլուզումը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին