Ալիեւը եւ Էրդողանը ստորագրել են «Շուշիի հռչակագիրը» - Mediamax.am

2229 դիտում

Ալիեւը եւ Էրդողանը ստորագրել են «Շուշիի հռչակագիրը»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիեւը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ստորագրել են «Շուշիի հռչակագիրը Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ դաշնակցային հարաբերությունների մասին»:

Իլհամ Ալիեւն ասել է, որ «Շուշիի հռչակագիրը նոր մակարդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին»:

 

Նա նաեւ ասել է, որ հռչակագրով նախատեսվում է ամրապնդել համագործակցությունը Թուրքիայի հետ ռազմական արդյունաբերության եւ փոխադարձ ռազմական օգնության ոլորտում:

 

Ալիեւն այսօր Էրդողանին դիմավորել է Ֆիզուլիում, որտեղից նրանք միասին ուղեւորվել են Շուշի, որտեղ կայացել է Թուրքիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին