Միջնորդները կրկնել են քաղաքական երկխոսությունը վերսկսելու կոչը - Mediamax.am

1560 դիտում

Միջնորդները կրկնել են քաղաքական երկխոսությունը վերսկսելու կոչը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից հայ ձերբակալվածներ Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի եւ Սեյրան Թամրազյանի վերադարձը եւ երկու կողմերին կոչ են արել «ամբողջությամբ եւ արագ ավարտել բոլոր գերիների, ձերբակալվածների եւ զոհվածների մարմինների փոխանակումը, ինչպես նաեւ հարգել ձերբակալվածների հանդեպ մարդասիրական վերաբերմունք դրսեւորելու պարտավորությունները»։

Մեդիամաքսը նշում է, որ միջնորդների հայտարարության այդ հատվածը նույնությամբ կրկնում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարությունը։

 

«Հիշեցնելով ապրիլի 13-ի իրենց հայտարարությունը, համանախագահները կողմերին կոչ են անում փոխանակել ամբողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է հակամարտության գոտում արդյունավետ ականազերծման համար, հանել Լեռնային Ղարաբաղ այցելելու արգելքները՝ ներառյալ միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար։

 

Համանախագահները կողմերին խրախուսում են կոնկրետ քայլեր ձեռնարկել՝ երկարատեւ խաղաղության համար անհրաժեշտ փոխվստահության մթնոլորտ ձեւավորելու համար՝ անդրադառնալով ապրիլի 13-ին միջնորդների հայտարարության մեջ նշված չլուծված խնդիրներին։ Սա ներառում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերականգնումը համանախագահների հովանու ներքո՝ առաջին իսկ հնարավորության դեպքում», - ասված է միջնորդների հայտարարության մեջ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին