Հայաստանն ԱՄՆ-ին կոչ է անում զսպել ադրբեջանա-թուրքական ագրեսիան - Mediamax.am

1495 դիտում

Հայաստանն ԱՄՆ-ին կոչ է անում զսպել ադրբեջանա-թուրքական ագրեսիան


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: «Միացյալ Նահանգները պետք է զսպեն ադրբեջանա-թուրքական ագրեսիան»:

Այսպես է վերնագրել Newsweek ամսագրի կայքում հրապարակված հոդվածը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը:

 

«Ամենասկզբում Ամերիկան պետք է միանա մեր պահանջին առ այն, որ Ադրբեջանը առանց նախապայմանների վերադարձնի մոտ 200 ռազմագերիներին: Առանց այս մարդասիրական քայլի երկխոսությունն ու բանակցությունները չեն կարող հաջողել:

 

Երկրորդը. Բայդենի վարչակազմը կարող է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանի զինված ուժերին: 2018-ին եւ 2019–ին Թրամփի վարչակազմը ավելի քանի 100 միլիոն դոլարի ռազմական եւ անվտանգային աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին եւ այդ միջոցներն, ամենայն հավանականությամբ, օգտագործվել են հայ զինվորների եւ քաղաքացիական անձանց դեմ:

 

Ավելին, դեպի Ադրբեջան եւ Թուրքիա սպառազինության արտահանման լիցենզիաները պետք է մերժվեն, Էրդողանի եւ Ալիեւի կառավարությունների դեմ պետք է գլոբալ տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցներ սահմանել:

 

ՍՄՆ Կոնգրեսը պետք է հետեւի Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների եւ մի շարք եվրոպական խորհրդարանների օրինակին, որոնք քվեարկվել են Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի օգտին:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ին կոչ ենք անում սատարել Լեռնային Ղարաբաղի տարածքների դեօկուպացիային: Սա ներառում է Արցախի տեղահանված բնակչության անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը իրենց տներ:

 

Վերջապես, Միացյալ Նահանգները պետք է ընդդիմանան Թուրքիայի որեւէ դերակատարությանը խաղաղապահ կամ խաղաղ գործընթացներում: Միջազգային հանրությունը չի կարող պարգեւատրել Անկարային բացահայտ ագրեսիայի համար, որը խաթարում է գլոբալ մանդատ ունեցող խաղաղ գործընթացը:

 

Եթե Ադրբեջանին եւ Թուրքիային թույլատրվի առեւանգել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացը, նրանք կանգ չեն առնի», - գրել է Հայաստանի դեսպանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին