Ղարաբաղի խնդիրը ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության օրակարգում է - Mediamax.am

2312 դիտում

Ղարաբաղի խնդիրը ԵԱՀԿ-ում Շվեդիայի նախագահության օրակարգում է


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Էն Լինդեն այսօր ասել է, որ չլուծված հակամարտությունների կարգավորումը լինելու է ԵԱՀԿ-ում իր երկրի նախագահության կարեւոր առաջնահերթություններից մեկը:

Այսօր հանդես գալով ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում Էն Լինդեն հիշատակել է Լեռնային Ղարաբաղր, Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանն ու Բելառուսը:

 

«Հակամարտությունների առաջացրած մարդկային տառապանքները եւ սպառնալիքները միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը պարզապես անընդունելի են: Ուստի հակամարտությունների կարգավորումը պետք է հատուկ տեղ ունենա մեր օրակարգում», - ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարարը:

 

Նա ավելացրել է, որ բոլոր հակամարտությունների դեպքում ԵԱՀԿ-ում նախագահող Շվեդիան կոչ է անելու հարգել միջազգային իրավունքը, աջակցելու է մարդասիրական հետեւանքները մեղմելուն եւ պաշտպանելու է ներառական մոտեցումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին