Արցախի նախագահ. Մեր ժողովրդի իրավունքները որեւէ զիջման ենթակա չեն - Mediamax.am

2740 դիտում

Արցախի նախագահ. Մեր ժողովրդի իրավունքները որեւէ զիջման ենթակա չեն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր ասել է, որ Ադրբեջանը խաղաղ երկխոսությունը վերսկսելու որեւէ նպատակ չունի:

«Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը, բացահայտ կերպով հասկացնել են տալիս, որ շարունակելու են ռազմական ջանքերը Արցախի վերջնական հայաթափման ուղղությամբ:

 

Ուստի, մեր համազգային խնդիրն է պայքարել հանուն սեփական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ գոյության: Մեր ժողովրդի անվտանգությունն ու իրավունքները որեւէ զիջման ենթակա չեն, եւ այդ հարցում մեր վճռականությունը վեր է բոլոր տեսակի հանգամանքներից ու ցանկություններից»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին