Փաշինյան. Մեզ համար ընդունելի է խաղաղապահների տեղակայումը - Mediamax.am

7633 դիտում

Փաշինյան. Մեզ համար ընդունելի է խաղաղապահների տեղակայումը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հայկական կողմի համար ընդունելի է խաղաղապահների տեղակայումը ԼՂ հակամարտության գոտում, եւ դրանք կարող են ռուսաստանյան խաղաղապահներ լինել:

«Խաղաղապահների տեղակայումը մեզ համար ընդունելի է: Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի վերաբերյալ չի համընկնելու Հայաստանի տեսակետնի հետ:

 

Եթե խոսելու լինենք փոխզիջումների մասին, ապա փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ: Շատ կարեւոր է հաշվի առնել տարածաշրջանային մյուս երկրների տեսակետները, կարեւոր է, որ  խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը եւ ոչ թե հակառակը », - ասել է Փաշինյանը Ինտերֆաքս-ին տված հարցազրույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին