Հակառակորդը կորուստներ է կրել բոլոր ուղղություններով - Mediamax.am

3104 դիտում

Հակառակորդը կորուստներ է կրել բոլոր ուղղություններով


Լուսանկարը` Առաջին ալիք


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ օրվա ընթացքում մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով, այդ թվում՝ կենտրոնական:

«Հյուսիսում Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակման մի քանի փորձ է ձեռնարկել, որոնք հետ են մղվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստ: Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք որեւէ հաջողության չեն հասել»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել ՊԲ դիրքեր եւ առաջանալ, սակայն հրետանու դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի:

 

«Հարավային ուղղությամբ օջախային մարտերը շարունակվել են, ուղղությունը թեքվել է ավելի մոտ Արաքս գետի հունին: Մի քանի տեղերում մեր զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել են՝ զգալի կորուստներ պատճառելով»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին