Բորել. ԵՄ-ն մտադիր է շարունակել գործակցել Մոսկվայի հետ ԼՂ հարցում - Mediamax.am

1754 դիտում

Բորել. ԵՄ-ն մտադիր է շարունակել գործակցել Մոսկվայի հետ ԼՂ հարցում


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելն այսօր խոսել է ԼՂ կարգավորման հարցում Եվրամիության եւ Ռուսաստանի համագործակցության մասին:

Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո պատասխանելով ԵՄ եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին հարցին՝ Ալեքսեյ Նավալնիի թունավորման եւ հնարավոր պատժամիջոցների լույսի ներքո, Ջոզեպ Բորելն ասել է, որ ՌԴ-ն եւ Եվրամիությունը համագործակցում են տարբեր հարցերում:

 

«Օրինակ, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանապագահներից մեկն է, եւ նախագահը Մակրոնը պետք է խոսի նախագահ Պուտինի հետ, եթե մենք ուզում ենք հրադադար հաստատել: Մենք չենք պատրաստվում դադարեցնել դա՝ Նավալնիի գործով պատժամիջոցների պատճառով», - շեշտել է Ջոզեպ Բորելը:

 

Նա ասել է, որ հանդիպմանը Ֆրանսիայի ԱԳ նախարարը ներկայացացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանը եւ բանակցությունների վերսկսմանը:

 

«Մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք էական աջակցություն ցուցաբերել հոկտեմբերի 10-ին համաձայնեցված հրադադարին, որի իրագործումը շատ կարեւոր է: Նախարարները նաեւ շեշտեցին, որ տարածաշրջանային բոլոր դերակատարները պետք է նպաստեն ռազմական դիմակայության դադարեցմանը եւ խաղաղությանը», - նշել է Բորելը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին