Թովմասյանն ասել է, որ Մոսկվան փորձում է հանդիպում կազմակերպել - Mediamax.am

2026 դիտում

Թովմասյանն ասել է, որ Մոսկվան փորձում է հանդիպում կազմակերպել


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր ասել է, որ «Ռուսաստանում արդեն փորձում են բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին»:

Նա չի բացառել, որ կարող են հանդիպել նաեւ պաշտպանության նախարարները:

 

Խոսելով ռազմաճակատում տիրող հարաբերական անդորրի մասին, Արթուր Թովմասյանը նկատել է, որ հաճախ «փոթորկից առաջ հանգիստ է լինում»:

 

Մեդիամաքսը նշում է, որ հոկտեմբերի 5-ի երեկոյան Ադրբեջանի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Մոսկվան պատրաստ է հանդիպում կազմակերպել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին