ՊԲ-ն որոշ տեղերում մարտավարական նպատակով հետ է քաշել զորքերը - Mediamax.am

1977 դիտում

ՊԲ-ն որոշ տեղերում մարտավարական նպատակով հետ է քաշել զորքերը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել է, որ շփման գծի առաջնագծի որոշ ուղղություններում Պաշտպանության բանակը մարտավարական նպատակով հետ է քաշել զորքերը։

Նա ասել է, որ դա արվում է, որպեսզի բանակը խուսափի ավելորդ զոհերից եւ ավելի մեծ վնասներ հասցնի թշնամուն։

 

«Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, եւ հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու»,- ասել է Վահրամ Պողոսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին