Ռուսաստանը մտահոգված է բնակչության շրջանում զոհերի թվի աճով - Mediamax.am

2616 դիտում

Ռուսաստանը մտահոգված է բնակչության շրջանում զոհերի թվի աճով


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճի կապակցությամբ:

«Ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: Հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական գործընթացին վերադառնալու հարցում կողմերին աջակցելու պատրաստակամությունը՝ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարության համաձայն», - ասվում ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին