Արցախի նախագահ. Գյանջայի օբյեկտի խոցումը «նախազգուշացնող կրակ էր» - Mediamax.am

3734 դիտում

Արցախի նախագահ. Գյանջայի օբյեկտի խոցումը «նախազգուշացնող կրակ էր»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ Գյանջայում Ադրբեջանի զինվորական մշտական տեղակայման վայրերին խփել են, որովհետեւ «հակառակորդն է պարտադրել»։

«Ուշքի եկեք, որովհետեւ շարունակելու ենք այլ քաղաքների եւ, եթե անհրաժեշտություն լինի, ավելի մեծ քաղաքների հրետակոծությունը։ Դա եղել է նախազգուշացման կրակ։ Հրամայել եմ որոշ ժամանակով դադարեցնել խոշոր քաղաքների հրթիռային հրետակոծությունը՝ ժամանակ տալով հակառակորդին։ Հեռու պահեք խաղաղ բնակչությունը»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

 

Նա շեշտել է, որ առաջինն Ադրբեջանն է խախտել մարդասիրական կանոնները՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը.

 

«Ժամանակ ունեք, մտածե՛ք։ Շարունակելու ենք մինչեւ վերջ, մինչեւ վերջին զինվորը պատրաստ են զոհվելու, ձեզ համար նման պարագայում հաղթանակն անհնարին է»։

 

Արայիկ Հարությունյանն ասել է, որ իրականում սա սրբազան, հայրենական պատերազմ է։

 

«Համախմբվենք իշխանությունների շուրջ, քանի որ այսօր քան երբեւէ Արցախի ու Հայաստանի իշխանության դերը բարձր է, մեծ է ու վճռորոշ: Ուզում եմ բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի դեմ, բայց ոչ ադրբեջանցիների: Ադրբեջանի ժողովուրդը բռնապետ իշխանության եւ Թուրքիայի ձեռքին գերի է, քանի որ նրանց կեղծ աշխարհաքաղաքական ձգտումների եւ իշխանությունը պահելու մոլուցքի պատճառով է տառապում  նրանց ժողովուրդը, եւ այս ամբողջի հետեւանքները խաղաղ ժողովուրդն է քաղելու»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին