Արցախի նախագահի վերջին զգուշացումը Ալիեւին - Mediamax.am

5617 դիտում

Արցախի նախագահի վերջին զգուշացումը Ալիեւին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասել է, որ հոկտեմբերի 3-ի ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակը բարելավել է իր դիրքերը եւ հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար:

«Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաեւ հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, եւ այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին: Հաղթելու եւ պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

 

Արցախի նախագահը շարունակում է մնալ առաջնագծում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին