Փաշինյանը խաղաղապահների տեղակայման մասին չի խոսել - Mediamax.am

5742 դիտում

Փաշինյանը խաղաղապահների տեղակայման մասին չի խոսել


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վերջին ժամերին տարբեր աղբյուրներ տեղեկություններ են հաղորդում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իբր համաձայնել է ռուս խաղաղապահների տեղակայմանը:

Իրականում Փաշինյանը նման բան չի ասել:

 

Կառավարության մամուլի ծառայությունն այսօր տարածել է Al Jazeera-ին վարչապետի հարցազրույցի սղագրությունը, որտեղ կա այսպիսի հատված.

 

- Դուք կցանկանա՞ք տեսնել Ռուսաստանի խաղաղապահներին, օրինակ` Լեռնային Ղարաբաղում:

 

- Այդ հարցերը կարող են քննարկվել ավելի մեծ համատեքստում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

 

Այսինքն, Փաշինյանի պատասխանից չի հետեւում, որ նա պատրաստակամություն է հայտնել տեղակայել ռուս խաղաղապահներին:

 

Բացի դրանից, խաղաղապահներ կարող են տեղակայվել հակամարտության բոլոր կողմերի համաձայնության դեպքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին