Պատրուշեւն ու Օ'Բրայենը քննարկել են Արցախի հարցը Ժնեւում - Mediamax.am

2309 դիտում

Պատրուշեւն ու Օ'Բրայենը քննարկել են Արցախի հարցը Ժնեւում


Լուսանկարը` gazeta.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն այսօր Ժնեւում հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենի հետ:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Պատրուշեւի խոսնակին, «աշխատանքային հանդիպման նպատակն էր երկկողմ հարաբերությունների կարգավորման եւ միջազգային անվտանգության ամրապնդման հարցերի քննարկումը»:

 

Պատրուշեւն ու Օ'Բրայենը նշել են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում Ռուսաստանի եւ ԱՄՆ մոտեցումները համընկնում են:

 

«Կողմերն արձանագրել են մոտեցումների համընկնումը ղարաբաղյան հարցում, եւ հաստատել են քաղաքական-դիվանագիտական գործընթացի շուտափույթ մեկնարկի կարեւորությունը՝ խնդրի լուծումը գտնելու համար», - ասել է Պատրուշեւի մամուլի խոսնակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին