Այսօրվա ծանր մարտերում հակառակորդը 450 զոհ է տվել - Mediamax.am

1776 դիտում

Այսօրվա ծանր մարտերում հակառակորդը 450 զոհ է տվել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ այսօր շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում եւ հարավում:

Հակառակորդը, օգտագործելով մեծաքանակ զրահատեխնիկա եւ հրետանի, փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել եւ ճեղքել ռազմաճակատի գիծը:

 

Մարտերը տեւել են 6-7 ժամ՝ առանց դադարների:

 

Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ հնարավոր է եղել հակառակորդի առաջխաղացումը կասեցնել՝ պատճառելով մեծ կորուստներ:

 

«Անցնող օրվա ընթացքում հակառակորդը տվել է մոտ 450 զոհ, 800-ից ավել վիրավոր:

 

Այսօր խոցվել է մարտի մեջ մտած 45 զրահատեխնիկա: Եւս 8-9 միավոր մարտի մեջ չմտած միավոր խոցվել է հեռահար կրակով: Այսօր խոցվել է 10 ԱԹՍ, ընդհանուր առմամբ խոցված անօդաչուների թիվը հասցնելով 113-ի»,- ասել է ՊՆ ներկայացուցիչը:

 

Այսօր խոցվել է նաեւ 3 «Սմերչ» կայանք, 3 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ:

 

«Մեր զորքերը իրենց հերոսական մարտով որոշում են հայ ժողովրդի ճակատագիրը»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

Նա նշել է, որ դիրքային փոփոխությունները հաճախ են լինում եւ չպետք է առանձնահատուկ ֆիքսվել դրանց վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին