Արցախի նախագահ. Այս պատերազմը նաեւ Իրանին է հասցեագրված - Mediamax.am

4071 դիտում

Արցախի նախագահ. Այս պատերազմը նաեւ Իրանին է հասցեագրված


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ «այս պատերազմի հասցեատերերից մեկն Իրանն է»:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ «հայտնի են տարածաշրջանում առկա խնդիրները, որոնք հատկապես առնչվում են հյուսիսային Իրանին»:

 

Խոսելով Իրանի դերակատարության մասին պատերազմի մեկնարկից ի վեր, Արցախի նախագահ ասել է, որ «բացի մի քանի սովորական հայտարարություններից, այլ որեւէ կոնկրետ քայլ չենք տեսել Իրանի կողմից»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին