Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է խաղաղ գործընթացի վերսկսման պայմանը:
Դա Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դադարեցումն է եւ Թուրքիայի ներգրավվածության իսպառ բացառումը տարածաշրջանում, ասել է վարչապետը:
Փաշինյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման վրա եւ վերստին ընդգծել ռազմական գործողություններում այդ երկրի ներգրավվածության անթույլատրելիությունը:
Արցախում տիրող իրավիճակը քննարկվելու է Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, որը հոկտեմբերի 1-ից 2-ը գումարվելու է Բրյուսելում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: