Մակրոնը Արցախի իրավիճակը կքննարկի Պուտինի եւ Թրամփի հետ - Mediamax.am

1932 դիտում

Մակրոնը Արցախի իրավիճակը կքննարկի Պուտինի եւ Թրամփի հետ


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնը մտադիր է Արցախում ստեղծված իրավիճակը քննարկել Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հետ:

ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, Մակրոնն այդ մասին ասել է այսօր Ռիգայում, որտեղ ժամանել է այցով:

 

Նա հիշեցրել է, որ ԼՂ կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահներն են Ֆրանսիան, Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն:

 

«Մենք մեր գործընկերների հետ կապի մեջ ենք իրավիճակի լարման առաջին ժամերից՝ ԱԳՆ եւ իմ մակարդակներում: Այսօր երեկոյան ես նախատեսում եմ կապվել նախագահ Պուտինի, վաղն ել, կարծում եմ, նախագահ Թրամփի հետ, որպեսզի կարծիքներ փոխանակենք ու հանգուցալուծման տարբերակներ առաջարկենք», - ասել է Մակրոնը:

 

Ֆրանսիայի նախագահը նաեւ մտահոգություն է հայտնել այն ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ, որոնք անում է Թուրքիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին