ՊԲ-ն կարող է չբավարարվել իր նախկին բնագծերը վերականգնելով - Mediamax.am

7902 դիտում

ՊԲ-ն կարող է չբավարարվել իր նախկին բնագծերը վերականգնելով


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր ասել է, որ Պաշտպանության բանակը կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել Ադրբեջանի հարձակողական գործողությունները, որոնք իրականացվում են թուրքական զինուժի աջակցությամբ:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ՊԲ-ն ամբողջությամբ զսպում է Ադրբեջանի ագրեսիան:

 

«Եթե այս ընթացքում Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու: Արցախի իշխանություններն հայտարարել էին, որ նախահարձակ գործողությունների պատասխանատվությունը կրելու է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասել է խոսնակը:

 

Վահրամ Պողոսյանը հավելել է, որ «Ադրբեջանը ստանալու է հուժկու հարված, բայց մենք երբեք չենք թիրախավորելու նրանց քաղաքացիական բնակավայրերը, ինչը մեզ համար հստակ եւ սկզբունքային հարց է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին