Արցախում տիրող իրավիճակը քննարկվելու է ԵՄ գագաթնաժողովում - Mediamax.am

1654 դիտում

Արցախում տիրող իրավիճակը քննարկվելու է ԵՄ գագաթնաժողովում


Լուսանկարը` Շառլ Միշելը եւ Նիկոլ Փաշինյանը (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Արցախում տիրող իրավիճակը քննարկվելու է Եվրոպական միության անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովում, որը հոկտեմբերի 1-ից 2-ը գումարվելու է Բրյուսելում:

Այդ մասին ասվում է Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի նամակում, որն ուղարկվել է ԵՄ անդամ պետությունների ղեկավարներին:

 

Այլ հրատապ հարցերի թվում գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն իրավիճակը Բելառուսում եւ Ալեքսեյ Նավալնու թունավորման դեպքը:

 

Գագաթնաժողովի աշխատանքային ընթրիքը նվիրված է լինելու Թուրքիայի հետ հարաբերություններին եւ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում ստեղծված իրավիճակին, տեղեկացրել է Շառլ Միշելը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին