ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտահոգություն է հայտնել - Mediamax.am

1793 դիտում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մտահոգություն է հայտնել


Լուսանկարը` https://ifpnews.com/


Երեւան: Մեդիամաքս: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին տեղեկությունների կապակցությամբ:

«ԱԽ անդամները խստորեն դատապարտում են ուժի գործադրումը եւ ցավում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար:

 

Անվտանգության խորհրդի անդամները աջակցություն են հայտնել գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, վերջ տալ էսկալացիային եւ վերադառնալ բովանդակային բանակցությունների:

 

Անվտանգության խորհրդի անդամներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առանցքային դերին եւ կողմերին կոչ են անում սերտորեն համագործակցել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության շտապ վերսկսման համար», - ասված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին