Արցախի նախագահ. «Թշնամին տապալվում է մեր ոտքերի տակ» - Mediamax.am

7173 դիտում

Արցախի նախագահ. «Թշնամին տապալվում է մեր ոտքերի տակ»


Լուսանկարը` Ֆոտոլուր


Երեւան։ Մեդիամաքս։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ հազարավոր կամավորականներ արդեն համալրել են Պաշտպանության բանակի շարքերը:

«Բազմաթիվ են Մայր հայրենիքից ժամանողները, հարյուրավոր հայտեր ունենք նաև Սփյուռքից: Այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսևորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը:

 

Այսօր, քան երբևէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ: Հաղթանակը մերն է», - ասել է Արցախի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին