Արցախի նախագահ. Մեզ հետ կռվում է Թուրքիան - Mediamax.am

6277 դիտում

Արցախի նախագահ. Մեզ հետ կռվում է Թուրքիան


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ «մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, մեզ հետ կռվում է Թուրքիան»:

Այսօր ելույթ ունենալով ճեպազրույցում, Արցախի նախագահն ասել է, որ ագրեսիայի ընթացքում հենց թուրքական բանակի ներկայացուցիչներն են կառավարում թուրքական արտադրության հարվածային ԱԹՍ-ները:

 

Բացի դրանից, Արայիկ Հարությունյանն ասել է, որ առավոտյան հարվածներին մասնակցել են թուրքական F-16 ինքնաթիռները, որոնք մասնակցում էին Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ վարժանքներին եւ մնացել էին Ադրբեջանի տարածքում:

 

Արցախի նախագահն ասել է, որ ագրեսիայի հետեւանքով կան կորցված դիրքեր, սակայն վստահեցրել է, որ «մենք նոր դիրքեր ենք գրավելու»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին