Կկայանա Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսը - Mediamax.am

2099 դիտում

Կկայանա Մնացականյան-Մամեդյարով տեսակոնֆերանսը


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: Այսօր կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ:

ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հունիսի 29-ին տեղի Զոհրաբ Մնացականյանը տեսակոնֆերանս է անցկացրել համանախագահների հետ, որի ընթացքում քննարկվել են «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի միջավայրին առնչվող հարցեր»: 

 

Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նախորդ տեսակոնֆերանսը կայացել էր ս.թ. ապրիլի 22-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին