Բաքուն մեղադրել է Փաշինյանին խաղաղ գործընթացը «ոչնչացնելու» համար - Mediamax.am

4348 դիտում

Բաքուն մեղադրել է Փաշինյանին խաղաղ գործընթացը «ոչնչացնելու» համար


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի ԱԳՆ-ն ու նախագահի աշխատակազմը քննադատել են օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունները:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի պետ Հիքմեթ Հաջիեւն ասել է, որ «Ադրբեջանի գրավյալ հողերը Հայաստան անվանելով՝ Փաշինյանը եւս մեկ անգամ ապացուցեց, որ օկուպացիան Երեւանի իրական էությունն է»:

 

«Հայաստանը վարչապետի մակարդակով ոտնահարում եւ անարգում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները եւ ոչնչացնում է բանակցային գործընթացը: Փաշինյանի այս հայտարարությունից հետո բանակցային գործընթացի ապագայի վերաբերյալ հարցին պետք է պատասխանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- ասել է Հաջիեւը:

 

Նա շեշտել է, որ «հայկական կողմն իր սադրիչ եւ կործանարար հայտարարությամբ տանում է տարածաշրջանը դեպի նոր սպառնալիքներ ու ռիսկեր եւ միտումնավոր սրում է իրավիճակը»:

 

Ինտերֆաքսը հաղորդում է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ «Փաշինյանի ագրեսիվ հայտարարությունը հակասում է բանակցային գործընթացի ոգուն եւ էությանը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին