ՀՀ ԱԳՆ. Բաքուն արժեզրկում է խաղաղ գործընթացի լրջությունը - Mediamax.am

3323 դիտում

ՀՀ ԱԳՆ. Բաքուն արժեզրկում է խաղաղ գործընթացի լրջությունը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ, ասել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

«Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչն արժեզրկում է խաղաղ գործընթացի լրջությունը»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

 

Նրա խոսքով՝ դեռեւս Վաշինգտոնի հանդիպումից առաջ եւ դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: 

 

«Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը եւ պահպանելու հրադադարը, եւ այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին եւ ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը եւ առաջարկները:

 

Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին եւ խաթարում խաղաղ գործընթացը»,- հայտարարել է Աննա Նաղդալյանը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին