11170 դիտում

Միջնորդները կոչ են արել լարվածությունը նվազեցնող քայլեր ձեռնարկել


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմերին կոչ են արել «զերծ մնալ հրահրող հայտարարություններից եւ սադրիչ գործողություներից»։

Այս մասին ասված է Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցից հետո միջնորդների տարածած հայտարարությունում:

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումներից հետո միջնորդները փետրվարի 9-11-ը եղել են նաեւ Լեռնային Ղարաբաղում՝ «դե ֆակտո իշխանությունների հետ հանդիպելու եւ Զանգելանում, Կուբաթլիում, Լաչինում եւ Քելբաջարում որոշակի հատվածներ այցելելու նպատակով»։

«Համանախագահներն ընդգծել են 2017թ. հոկտեմբերին Ժնեւում եւ դրան նախորդող՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների բարեխղճորեն կյանքի կոչումը։

Միջնորդները խոր մտահոգություն են հայտնել շփման գծում արձանագրված վերջին մահվան դեպքի կապակցությամբ։ Նրանք կողմերին կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման համար, ինչպես որ համաձայնեցվել էր Ժնեւում, եւ հարգել հրադադարի ռեժիմը։

Համանախագահները նաեւ կոչ են արել զերծ մնալ հրահրող հայտարարություններից եւ սադրիչ գործողություներից։

Համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ օգնել կողմերին խնդրի խաղաղ կարգավորման համար՝ հինվելով Հելսինկյան ակտի հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների եւ ազգերի ինքնորոշման վրա։ Համանախագահները ողջունել են կողմերի պատրաստակամությունը շարունակել ինտենսիվ բանակցությունները՝ հաշվի առնելով ներկա ընտրական շրջանը»,- ասված է հայտարարությունում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am