Բաքուն վնասում է բանակցային գործընթացը, ասել է Նալբանդյանը - Mediamax.am

5647 դիտում

Բաքուն վնասում է բանակցային գործընթացը, ասել է Նալբանդյանը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ասել է, որ Ադրբեջանն ամիսներ շարունակ մերժում է իրականացնել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները:

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ Էդվարդ Նալբանդյանն այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը:

 

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչող հայտարարությունները վնասակար են բանակցային գործընթացի համար:

 

«Ի հակառակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ կոչերի՝ զերծ մնալ առավելապաշտական եւ սադրիչ հռետորաբանությունից եւ գործողություններից՝ Բաքուն շարունակում է այդ գործելաոճը»,- ասել է ԱԳ նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին