Երեւան: Մեդիամաքս: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Գեորգի Պետրոսյանը իր դիմումի համաձայն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից:
Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում, արտաքին գործերի նախարարի պարտականությունները ժամանակավորապես վերապահվել են նախարարի տեղակալ Վասիլի Աթաջանյանին:
ԼՂՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Գեորգի Պետրոսյանը նշանակվել է նախագահի խորհրդատուի պաշտոնում: