Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 24-25-ը ղարաբաղյան ուժերի ձեռնարկած կանխարգելիչ գործողությունների արդյունքում Ադրբեջանը տվել է առնվազն 3 զոհ եւ 2 վիրավոր:
Ինչպես հաղորդել է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, ղարաբաղյան կողմը կորուստներ չունի:
Այս ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 800 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14 հազ. կրակոց:
«ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Անցած շաբաթվա ընթացքում հակառակորդը տվել էր 14 զոհ եւ 20-ից ավելի վիրավոր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: