Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «Հայաստանը շարունակում է ուժեղացնել ռազմական ներկայությունը գրավյալ տարածքներում»:
«Հայաստանը, որը չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերը, ոչ միայն հրաժարվեց իր զորքերը դուրս բերել Ադրբեջանի գրավյալ տարածքներից, այլեւ անտեսելով միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը եւ ցուցադրաբար խախտելով հրադադարի ռեժիմը՝ շարունակում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը ու անցկացնում է լայնածավալ զորավարժություններ», - ասվում է հայտարարության մեջ:
«Պետք է նկատի ունենալ, որ այս սադրիչ զորավարժությունները կազմակերպվեցին անմիջապես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներից հետո, որոնք նախաձեռնվել էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ օգոստոսի 10-ին Սոչիում, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կողմից՝ սեպտեմբերի 4-ին Ուելսում եւ Ֆրանսիաի նախագահ Ֆրանսուա Օլանդի կողմից՝ հոկտեմբերի 27-ին Փարիզում: Դրական միտումները, որոնք ի հայտ էին եկել այդ երեք հանդիպումների ընթացքում, խաղաղ բանակցություններում առաջխաղացման համար հիմքեր էին ստեղծում: Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում զորավարժությունների անցկացումը վնաս է հասցնում բանակցություններին», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: