ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ադրբեջանական գերության մեջ Կարեն Պետրոսյանի մահը - Mediamax.am

2733 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ադրբեջանական գերության մեջ Կարեն Պետրոսյանի մահը


Ալեքսանդր Լուկաշեւիչ
Ալեքսանդր Լուկաշեւիչ

Լուսանկարը` www.rtvi.com


ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչն բարձրաձայնել է Ադրբեջանում Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ ռուսասատանյան կողմի դիրքորոշմանը:

Ալեքսանդր Լուկաշեւիչը, մասնավորապես, նշել է. «Մենք խորապես ցավում ենք այն կապակցությամբ, որ ԼՂ հակամարտության չկարգավորված լինելն ուղեկցվում է մարդկային զոհերով, եւ ոչ միայն զինված բախումների ժամանակ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կ. Պետրոսյանի հարազատներին եւ մտերիմներին, ինչպես նաեւ իրենց կյանքը կորցրած մյուս հայերին եւ ադրբեջանցիներին:

 

Անհրաժեշտ ենք համարում նման կարգի միջադեպերի մանրամասն հետաքննությունը: Կոչ ենք անում կողմերին գործնականում իրագործել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների 2010թ. հոկտեմբերի 27-ի համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ զոհվածների մարմինների վերադարձի վերաբերյալ»:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, նախնական տվյալներով, ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ 31-ամյա Կարեն Պետրոսյանի մահվան պատճառը սուր սրտանոթային անբավարարվածությունն էր: Իրենց մտահոգությունը Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ ավելի վաղ հայտնել էին նաեւ ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին