Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը եւ ապագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ստեղծմանը:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին ասվում է այսօր Մոսկվայում ստորագրված Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության մեջ:
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է Մաքսային միությանն անդամակցելու իր երկրի որոշման եւ անհրաժեշտ քայլերը ձեռնարկելու մտադրության մասին», - համատեղ հայտարարությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սատարել է այդ որոշումը`պատրաստակամություն հայտնելով հնարավորինս աջակցել այդ գործընթացին», - հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: