«Վիրտուալ վեճ» Շվեդիայի ԱԳ նախարարի եւ Հայաստանի ԱԳՆ միջեւ - Mediamax.am

5775 դիտում

«Վիրտուալ վեճ» Շվեդիայի ԱԳ նախարարի եւ Հայաստանի ԱԳՆ միջեւ


Կարլ Բիլդտ եւ Էդվարդ Նալբանդյան
Կարլ Բիլդտ եւ Էդվարդ Նալբանդյան

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտն ասել է, որ «Հայաստանի նախագահի ընտրությունների որակը սպասվածից ցածր էր»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսպիսի գրառում անելով իր Twitter-ում` Կարլ Բիլդտը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ու Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի համատեղ հայտարարությունը` ՀՀ նախագահի ընտրությունների կապակցությամբ:

 

Էշթոնն ու Ֆյուլեն, մասնավորապես, «ողջունել էին Հայաստանի իշխանությունների ապահովված առաջընթացը` այս նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու առումով»:

 

Մեդիամաքս-ը նշում է, որ Կարլ Բիլդտի գրառմանը իր թվիթերում եւ ֆեյսբուքյան էջում արձագանքել է Հայաստանի ԱԳՆ-ն:

 

«Ամենայն հավանականությամբ, Կարլ Բիլդտը Հայաստանով զբաղվող խորհրդականների պակաս ունի, հետեւաբար, նրա ունեցած տեղեկատվության որակը հիասթափեցնող է», - գրված է Հայաստանի ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին