Փաշինյանի եւ Մատվիենկոյի հանդիպումը նախատեսվածից երկար է տեւել - Mediamax.am

3038 դիտում

Փաշինյանի եւ Մատվիենկոյի հանդիպումը նախատեսվածից երկար է տեւել


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը hյուրընկալել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։

«Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ բարեկամության վրա։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ ներառյալ միջխորհրդարանական ձեւաչափով շփումները, տնտեսական եւ մշակութային կապերը»,- ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ:

 

Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ Մատվիենկոյի եւ Փաշինյանի «բանակցություններն ի սկզբանե ընթացել են անհատական ձեւաչափով, դրանք նախատեսվածից շատ ավելի երկար են տեւել»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին