Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը hյուրընկալել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։
«Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի եւ բարեկամության վրա։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ ներառյալ միջխորհրդարանական ձեւաչափով շփումները, տնտեսական եւ մշակութային կապերը»,- ասվում է ՀՀ կառավարության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի հաղորդագրության մեջ էլ ասվում է, որ Մատվիենկոյի եւ Փաշինյանի «բանակցություններն ի սկզբանե ընթացել են անհատական ձեւաչափով, դրանք նախատեսվածից շատ ավելի երկար են տեւել»։
















