Փաշինյան. Մեզ արդեն ՀԱՊԿ-ից դուրս ենք համարում - Mediamax.am

862 դիտում

Փաշինյան. Մեզ արդեն ՀԱՊԿ-ից դուրս ենք համարում


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ հարաբերությունները սառեցնելու հարցում Ղարաբաղի թեմա ընդհանրապես չի շոշափվել»:

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, թե «ՀԱՊԿ-ը չպետք է Ղարաբաղում կռվեր Երեւանի համար»:

 

«Մենք հայտարարել ենք, որ սառեցնում ենք մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներում, չենք մասնակցում որեւէ փաստաթղթի մշակման, քննարկման, առաջարկ չենք ներկայացնում, դրա վերաբերյալ որեւէ վերաբերմունք չենք արտահայտում: Մենք պարզապես վետո չենք դնում ՀԱՊԿ որեւէ փաստաթղթի վրա:

Ըստ էության, մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս»,- ասել է նա:

 

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ «Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում անդառնալիության կետն անցել ենք»:

 

«Ստեղծված իրավիճակն ու դրա վերաբերյալ հրապարակային արտահայտությունները գնալով ավելի են դժվարացնում մեր վերադարձը ՀԱՊԿ», - ասել է ՀՀ վարչապետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին