«ՀԱՊԿ պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պահպանվում են» - Mediamax.am

Մարտ 04, 2026
4080 դիտում

«ՀԱՊԿ պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պահպանվում են»


Լուսանկարը` embassylife.ru


Երեւան: Մեդիամաքս: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հույս է հայտնել, որ Հայաստանը կշարունակի իր աշխատանքը կազմակերպությունում։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ մամուլի ասուլիսում Տասմագամբետովն ասել է.

 

«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մեր դաշնակիցն է, և մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ պահպանվում են։ Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ լիարժեք մասնակցությանը կազմակերպության աշխատանքներին։ ՀԱՊԿ անդամների կողմից որեւէ առարկություն կամ խոչընդոտ չկա»։




Մեր ընտրանին