Պուտին. «Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար» - Mediamax.am

3701 դիտում

Պուտին. «Ղարաբաղում ՀԱՊԿ-ը չպետք է կռվեր Երեւանի համար»


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, որ «ՀԱՊԿ-ը չպետք է Ղարաբաղում կռվեր Երեւանի համար»:

«Հայաստանի նկատմամբ որեւէ արտաքին ագրեսիա չի եղել: ՀԱՊԿ-ը կոչված է՝ պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից: Ղարաբաղի հետ կապված իրադարձությունները իրենց յուրահատկությունն ունեն: Հայաստանի չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն եւ չի ներառել Ղարաբաղը իր պետական տարածք: Իրավական առումով ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, Հայաստանի հետ ուղիղ կապ չունի:

 

Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն ընտրել`ինչ անել անվտանգության ոլորտում։ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ներկայիս վերաբերմունքը թելադրված է ներքաղաքական խնդիրներով եւ Ղարաբաղի թեմայով»,- ասել է ՌԴ նախագահը:

 

Նա նշել է, որ Հայաստանը դեռ չի հայտարարել կազմակերպությունից դուրս գալու մասին, աջակցում է գագաթնաժողովի բոլոր փաստաթղթերին, միեւնույն ժամանակ, ՌԴ նախագահը չի բացառել Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ լիարժեք աշխատանքին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին