Հայաստանը բողոքի նոտա է հղել Բելառուսին - Mediamax.am

3944 դիտում

Հայաստանը բողոքի նոտա է հղել Բելառուսին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանն այսօր ասել է, որ Հայաստանը բողոքի հայտագիր է ներկայացրել Բելառուսին:

«Բելառուսի ԱԳՆ խոսնակի՝ հունիսի 13-ի մեկնաբանության, մասնավորապես, ՀՀ ներքին գործերին միջամտելու առնչությամբ բելառուսական կողմին ներկայացվել է բողոքի հայտագիր:

 

Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

 

Հունիսի 13-ին Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազը, մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, ասել էր, որ եթե «ինչ-որ մեկը որոշել է ներքին խնդիրներից ուշադրությունը շեղել արտաքին թշնամու կերպարով, ապա դա շատ անհեռատես դիրքորոշում է»:

Բելառուսը Մինսկ է կանչել Հայաստանում իր դեսպանին

«Մենք բոլորս տեսնում ենք՝ որքան բարդ է այսօր ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։ Եվ տարբեր մարդիկ, իհարկե, տարբեր կերպ են դիմակայում հուզական այդ ծանրաբեռնվածությանը: Դա մենք կարող ենք հասկանալ, սակայն չենք հասկանում՝ ինչ կապ ունի Բելառուսը»,- ասել էր Անատոլի Գլազը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին